Healthy Food

ՄԱՔՐՈՒՄ ԵՆՔ ՕՐԳԱՆԻԶՄԸ ՈՒ ՍՆՎՈՒՄ ԱՌՈՂՋ | by Nune Matevosyan | calorie.am | Oct, 2021

ՄԱՔՐՈՒՄ ԵՆՔ ՕՐԳԱՆԻԶՄԸ ՈՒ ՍՆՎՈՒՄ ԱՌՈՂՋ

Մի քանի պարզ խորհուրդ

Հաշվի առնելով մեր անկանոն սննդակարգը, ոչ առողջ ապրելակերպը՝ պետք է խոստովանել, որ մեր ամենօրյա ռեժիմը ծանրաբեռնում է ստամոքսն ու ողջ օրգանիզմը: Արդյունքում մենք ունենում ենք՝

· Մաշկային խնդիրներ, քոր
· Խրոնիկ հոգնածություն, ապատիա
· Դեպրեսիվ տրամադրություն
· Աղեստամոքսային համակարգի խնդիրներ, նյութափոխանակության խանգարում
· Նոր ինֆորմացիայի դժվար ընկալում

Որքան էլ զարմանալի է, մեր «ոչ մաքուր օրգանիզմը» նպաստում է նաև ընդհանուր հոգեվիճակի վրա:

Նախքան օրգանիզմի մաքրմանն անցնելը՝ կարևոր է հետևել մի քանի պարզ կանոնների.

· Սննդակարգից հանում ենք վնասակար ուտելիքները՝ քաղցրեղեն, յուղային սնունդ, կիսաֆաբրիկատներ, ֆասթֆուդ
· Սննդակարգ ենք մտցնում թարմ մթերքները՝ մրգերն ու բանջարեղենը, կանաչեղեն
· Խմում ենք շատ ջուր՝ առանց շաքարի կամ այլ հավելումների, կարելի է միայն ավելացնել լիմոն կամ իմբիր

Այս ամենի հետ մեկտեղ՝ պետք է շաբաթական գոնե մեկ անգամ «բեռնաթափել» օրգանիզմը:

Իսկ ի՞նչն է օգնում մաքրել մեր օրգանիզմը;

· Բազուկ. Նպաստում է լեղու նորմալ արտադրությանը
· Խնձոր. Մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից
· Բրոկկոլի. Պաշպանում է ներքին օրգանները քայքայումից
· Ցիտրուս. Մաքրում է օրգանիզմը քաղցկեղածին նյութերից
· Լիմոն. Պարունակում է մի շարք հակաօքսիդանտներ

Այսպիսով՝ եթե դուք անընդհատ թուլություն եք զգում, չեք հասկանում՝ ինչպես միանգամից սկսվեց, մի՛ շտապեք ինչ-որ հավելումներ կամ հաբեր օգտագործել, հնարավոր է ձեր օրգանիզմը պարզապես հանգստի ու մաքրության կարիք ունի:


Source link

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button